Օգտակար հեռախոսահամարներ
Հաճախորդների սպասարկման գրասենյակ +374 10 28 76 30
«Երազ Բնակելի» թաղամաս +374 93 54 55 45, +374 98 54 55 45
ՀՀ քաղաքաշինության նախարարություն +374 11 62 17 76
1. Սպասարկում
2. Սպասարկման շրջանակներում մատուցվող ծառայությունների ցանկ «Երազ բնակելի» թաղամասում
Երազ բնակելի թաղամասը մատուցում է հետևյալ ծառայությունները.
1. Շքամուտքերի մաքրություն
2. Անվտանգություն
3. Շենքից աղբահանություն
4. Վերելակների սպասարկում
5. Շքամուտքերի լուսավորություն
6. Շքամուտքերի ջեռուցում
7. Տարածքի լուսավորություն
8. Տարածքի մաքրություն
9. Կանաչապատում
10. Պոմպակայանի սպասարկում
11. Բնակարաններում սանտեխնիկի ծառայություն
12. Բնակարաններում էլեկտրիկի ծառայություն
13. Բնակարաններում փականագործի ծառայություն
14. Շենքի սանէպիդ վերահսկողություն
15. Խմելու ջրի փորձաքննություն
16. Տեսախցիկների սպասարկում
17. Ընդհանուր օգտագործման տարածքների ընթացիկ վերանորոգման աշխատանքներ
3. Սպասարկման սակագներ «Երազ բնակելի» թաղամասում
Ներկա պահին «Երազ բնակելի» թաղամասի երեք մասնաշենքերում վերը թվարկված ծառայությունների սակագինը կազմում է ամսեկան 20.000 ՀՀ դրամ: Բնակիչները չեն վճարում սպասարկման և կոմունալ վճարները, եթե չեն բնակվում, ինչը կարգավորվում է բնակչի դիմումով սպասարկող կազմակերպությանը: Անհատական մոտեցում սպասարկման և կոմունալ ծառայությունների համար չի նախատեսվում:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ մինչև երրորդ համալիրի կառուցապատման աշխատանքների ավարտը, հնարավոր են մատուցվող ծառայությունների ավելացում և/կամ նվազեցում, հետևաբար հնարավոր են նաև սակագնային փոփոխություններ:
4. Գազաֆիկացում, տաք ջրամատակարարում , ջեռուցում
Քանի որ «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն բազմաբնակարան շենքերը գազաֆիկացնում է բնակիչների մեծամասնության դիմում-հայտերի հիման վրա, այդ իսկ պատճառով «Երազ բնակելի» թաղամասը գազաֆիկացված չէ: Շենքերը հագեցած են կաթսայատներով, որոնք ապահովում են կենտրոնացված ջեռուցում և տաք ջրամատակարարում: Ծառայությունների վճարը գանձվելու է յուրաքանչյուր բնակարանում տեղադրված տաք ջրի և ջեռուցման հաշվիչների ցուցմունքներին համապատասխան, ինչն էլ ավելի մատչելի է քան անհատական ջեռուցման համակարգը:
5. Ով է համարվում կառուցապատողը
Կառուցապատող է համարվում <<Միկշին >> ՍՊԸ-ն: Այն հիմնադրվել է 2007 թվականի մայիսին ՝ որպես շինարարական կազմակերպություն, որը և իրականցնում է «Երազ բնակելի» թաղամասի նախագծման և կառուցապատման աշխատանքները:
6. Ով է համարվում պատվիրատուն/ գնորդը
Պատվիրատու/գնորդ է համարվում Հայաստանի Հանրապետությունը ի դեմս քաղաքաշինության նախարարության «Քաղաքաշինական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ:
7. Որն է ծրագրի նպատակը
Ծրագրի նպատակն է պետական ոլորտի ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովելը, որը և նախատեսում է Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Ադոնց փողոցի 6/1 հասցեում կառուցվող բազմաբնակարանային շենքային համալիրի և ավտոկայանատեղերի մատչելի պայմաններով վաճառք պետական ծառայողներին:
8. Որտեղ է գտնվում կառուցվող բազմաբնակարան շենքը
Կառուցվող բազմաբնակարան շենքը գտնվում է Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Ադոնց փողոցի 6/1 հասցեում՝ «Երազ բնակելի» թաղամասում:
9. Ովքեր են համարվում պետական ծառայողներ
Ծրագրի շահառու դառնալուն կարող են հավակնել հետևյալ պաշտոններ զբաղեցնող անձինք (այսուհետ՝ ծառայողներ), որոնց գործատուն և աշխատավայրը գտնվում են Երևան քաղաքում՝
· ՀՀ նախարարների տեղակալներ
· ՀՀ կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմնի ղեկավարի տեղակալներ
· ՀՀ նախարարությունների կառավարման ոլորտում գործող պետական մարմինների ղեկավարները և նրանց տեղակալները
· «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասում թվարկված մարմինները՝ բացառությամբ մարմնի ղեկավարի
· ՀՀ օրենքներով ստեղծված մշտապես գործող մարմինների(հանձնաժողովներ, ծառայություններ, խորհուրդներ և այլն)
· ՀՀ Ազգային ժողովում պետական ծառայության պաշտոն, ՀՀ մարդու իրավունքների պատպանի աշխատակազմում պետական ծառայության պաշտոն, դիվանագիտական ծառայության, հարկային և մաքսային ծառայության պաշտոն
· Հատուկ քննչական ծառայության, քննչական կոմիտեի, դատախազության, ազգային անվտանգության, ոստիկանության, քրեակատարողական, փրկարար, դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության ծառայողները, դատախազները, դատավորները, դատական ծառայողները և զինվորական ծառայողները (բացառությամբ պարտադիր զինվորական ծառայության զորակոչված շարքային կազմի)
· Երևանի քաղաքապետարանի համայնքային ծառայողները, ովքեր համայնքային ծառայության պաշտոններում ունեն առնվազն 1 տարվա անընդմեջ ծառայության ստաժ
· ՀՀ Կենտրոնական բանկի աշխատողները (բացառությամբ ԿԲ-ի նախագահի և նախագահի տեղակալի)
· ՀՀ Լեռնային Ղարաբաղի մշտական ներկայացուցչության աշխատողները
· Օտարերկրյա պետություններում գտնվող ՀՀ դիվանագիտական ծառայության մարմիններում դիվանագիտական պաշտոն զբաղեցնող անձինք
(Տես. ՀՀ Կառավարության 2014 թվականի որոշում N 216, N 821, N 1115)
10. Ինչ ընթացակարգերով է կատարվում հայտագրումը և որտեղ են ընդունվում հայտերը
Բնակարան գնելու ցանկություն ունեցող ծառայողը ՀՀ քաղաքաշինության նախարարի կողմից սահմանված ժամկետում և սահմանված ձևով դիմում-հայտ է ներկայացնում իր գերատեսչության ածխատակազմի ղեկավարին: Դիմում-հայտի ներկայացման փաստը համարվում է ծառայողի կողմից պետության առաջարկած պայմանների ընդունում:
Յուրաքանչյուր գերատեսչության ածխատողների կողմից ներկայացված դիմում-հայտերը հավաքագրվում և ամփոփվում են տվյալ գերատեսչությունում, դրանց տվյալները լրացվում են ՀՀ քաղաքաշինության նախարարի կողմից սահմանված ձևով գերատեսչական տեղեկանքում և դիմում հայտերի հետ միասին ներկայացվում ՀՀ քաղաքաշինության նախարարություն:
11. Ինչպես և ում կողմից են ամփոփվում և կազմվում հավակնորդ ծառայողների ցուցակը
ՀՀ քաղաքաշինության նախարարությունը գերատեսչական տեղեկանքները, դիմում-հայտերը ստանալուց հետո դրանք ամփոփում է և կազմում է Երևան քաղաքիԱրաբկիր վարչական շրջանի Ադոնց փողոցի 6/1 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրից բնակարան գնելու հավակնորդ ծառայողների ցուցակը՝ նշելով հավակնորդի նույնականացման համարը, հավակնորդի գործատուին, հիպոթեքի առկայության դեպքում՝ վարկատուի կողմից համաձայնեցված հիպոթեքային վարկի չափը և համաձայնեցված վարկառուն: Հավակնորդների ցուցակը հաստատվում է նախարարի հրամանով և հրապարակվում նախարարության կայքում:
12. Որտեղ են դրանք հրապարակվում
Հավակնորդների ցուցակը հաստատվում է նախարարի հրամանով և հրապարակվում նախարարության կայքում:
13. Պետական նախագծի շրջանակներում վարկավորման ինչ սակագներ և պայմաններ է առաջարկվում
Բնակարանների վարկավորման պայմանները հետևյալն են՝
· Կանխավճար՝ 7.5 %
· 10% տարեկան տոկոսադրույք
· Մինչև 20 տարի մարման ժամկետ
· Հիպոթեքային վարկի տոկոսագումարների ետ վերադարձ, համաձայն «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքի:
Ավտոկայանատեղերի վարկավորման պայմանները հետևյալն են՝
· Կանխավճար՝ 20 %
· 10% տարեկան տոկոսադրույք
· Մինչև 20 տարի մարման ժամկետ
· Հիպոթեքային վարկի տոկոսագումարների ետ վերադարձ, համաձայն «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքի:
Բնակարանների համար մեկ քմ-ի համար նախատեսվող գինը առաջին փուլում կազմել է 276.000 ՀՀ դրամ, իսկ երկրորդ փուլում՝ 310.000 ՀՀ դրամ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը, իսկ ավտակայանատեղերի համար առաջին փուլում՝ 1.650.000 ՀՀ դրամ, երկրորդ փուլում՝ 1.950.000 ՀՀ դրամ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը:
14. Երբ շենքը կհանձնվի շահագործման
Շենքը կհանձնվի շահագործման 2017 թվականի մարտ ամսին: Շահագործում չի իրականացվելու առանձին մասնաշենքերում, այսինքն արդեն իսկ պատրաստ մասնաշենքերը ժամանակից շուտ չեն հանձնվելու շահագործման:
15. Ինչ վիճակում են բնակարանները հանձնվելու շահագործման
Բնակարանները հանձնվելու են շահագործման կոսմետիկ վերանորոգված վիճակում:
16. Հնարավոր է իրականացնել ներքին հատակագծային փոփոխություններ մինչև շահագործման հանձնելը
Պետական պրոյեկտի շրջանակներում ներքին հատակագծային փոփոխություններ հնարավոր չէ իրականացնել: Վարկառուն կամ գնորդը իրավունք են ստանում կատարել ներքին հատակագծային փոփոխություններ սեփականության վկայական ստանալուց հետո: